25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր ապավենը Աստված է, օգնականը մեր նեղ օրերում

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է օթևաններն Իր: Տե՛րն է նրանց մեջ, և չե՛ն սասանվի. և վաղորդյանե վաղորդյան Աստված պիտ օգնի՛ նրանց:

Հեթանոսները խռովքի՛ մեջ են, և խոնարհվեցի՛ն թագավորությունները բազմաբազում, Բարձրյալը ձայնե՛ց, և Նրա ձայնից ո՛ղջ երկիրն ընկավ խռովության մեջ: Զորությունների Տերը մե՛զ հետ է, և ապավե՛ն է Աստվածն Հակոբի: Եկե՛ք և Աստծո գործե՛րը տեսեք, այն նշանները և մշակության արվեստով գործած հրաշքնե՛րը այն, որ Նա՛ կատարեց երկրի վրա: Երկրի ծագերից սկսած մինչև ծագերը մյուս, վարե՛ց պատերազմն իր արդարության՝ աղեղները Նա՛ փշրեց, և զենքերն ամեն տեսակի, Նա՛ էր՝ խորտակեց և վահանները այրե՛ց կրակով: Իմացե՛ք, ասաց, Ե՛ս եմ Աստվածը, պիտ բարձրանա՛ Իմ սուրբ Անունը բոլոր հեթանոս ազգ- ցեղերի մեջ, վե՛ր հանվի ամբողջ երկրի վրա: Զորությունների Տերը մե՛զ հետ է, և ապավե՛ն է Աստվածն Հակոբի:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

Սաղմոս 45

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ