25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԵԿ նախագահի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից ոլորտի բացահայտումների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ինքն էլ գրավոր տեղեկություններ պիտի տա ԱԱԾ-ին: «ԱԱԾ-ի կողմիք քննչական գործողությունների շրջանակում պետական պաշտոնյան հրավիրվել է, հարցաքննվել է, բայց բոլորս պետք է հարգենք քննության ժամանակ մարդու կողմից տրված տեղեկատվությանը»,-ասաց նա:

Անանյանն ասաց, որ իր տեղակալը հայտարարել էր, որ նախկինում եղել է պայմանավորվածություն, որ տնտեսվարողները ՀԴՄ-ներով գյուղմթերքի վաճառք կարող են իրականացնել, և նա հրավիրվել է այս մասին որոշակի տեղեկություններ տալու: «Գյուղմթերքների մասով որոշում չկա կայացված, քննությունը շարունակվում է, բայց մենք անում ենք մեր գործը՝ այսինքն՝ մի քանի 11-12 ցանցային ընկերությունները, որոնք այդ մեխանիմզով գյուղմթեր չհանդսիացող ապրանքները ևս իրացրել են, մենք շրջանառության ծավալներն ենք մշակում և բոլորին հրավիրելու ենք, բոլորի հետ հաշվարկներ ենք իրականացնելու և առաջադրելու չվճարված հարկերը վճարել պետական բյուջե»,-հայտարարեց նա:

Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահները հարցաքննության կանչվելո՞ւ են, նա նշեց, որ նախկին նախագահներից Գագիկ Խաչատրյանի թեման պետք է փակել, ինքը առնչությունի չունի այս թեմաների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ