18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր կոռուպցիոն ռիսկեր ու չարաշահումներ են հայտնաբերվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության նիստին ներկայացրեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխությունները և լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Մանե Թանդիլյանը նշեց, որ նախատեսվում է նախագծով զաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցնում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնում են կասեցված ծրագրերը, մեծացվում են ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև հատուկ դայակներ ինստուտի կիրարկումը:

Նա ասաց, որ նախագիծը լրամշակել է առաջարկությունների հիման վրա: «Այս նախագիծը կապ ունի սեզոնային զբաղվածության հետ, գյուղացիական տնտեսություների աջակցման ծրագիր է՝ հատկապես լեռնային մարզերում»,-ասաց նա: Առիթից օգտվլով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագիծը բազմաթիվ անգամներ քննարկվել է, շրջափուլերով հղկվել է և հասցվել է առավելագույն լավ վիճակին: «Բայց ես ուզում եմ խոսել սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության մասին, ներկայում ունենք 14 ծրագիր և առաջարկվում է 15-րդը, և ես ուզում եմ հայտարարել, որ այս 14 ծրագրերի որոշակի մասը հսկայակական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և պետական միջոցների ուղակի վատնում և շորթում է իրականացվում: Օդում կախված լուրերի համաձայն՝ ես կարող եմ թվարկել մի քանի ծրագիր, որոնք ուղակի մեծ վատնումների տեղիքներ են տալիս»,-ասաց նա և օրինակ բերեց աշխատանքի տոնավաճառների կազմակերպման ծրագիրը, գործազուրկներին վերաբերող ծրագրեր և այլ ծրագրեր:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ նակինում եղել է փորձ այս ծրագրերը վերախմբավորել հնգի մեջ, որը ևս չի նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: «Այս տասնչորս ծրագրերի առումով մենք լրջագույն խնդիր ունենք»,-ասաց նա: Մանե Թանդիլյանն ասաց, որ տիրապետում է նման ինֆորմացիայի և բոլոր ծրագրերը խորքային վերլուծության կարիք ունեն և հույս հայտնեց, որ կհամագրծակցեն այդ մեխանիզմները բացահայտելու համար: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ ցանկանում է հասկանալ առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը:

«Այսինքն՝ եթե ուզում ես գարի մշակել, փող ենք տալիս, եթե ուզում ես ցորեն մշակել, չենք տալիս, դա՞ է տրամաբանությունը: Ինչպես է որոշվում, թե որն է առաջնայինը»,-հարցրեց նա: Մանե Թանիլյանը նշեց, որ ըստ տեղանքի կան մշակաբույսեր, որոնք ավելի նպատակահարմար է, և նշեց, որ ցանկության դեպքում կարող են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ Գյուղատնտեսության նախարարին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե գյուղատնտեսության նախարարի հետ քննարկված չէ՞ հարցը, Մանե Թանդիլյանն ասաց, որ շատ երկար է քննարկված:«Ես կարծում եմ՝ ուղղակի պարոն նախարարը տեղյակ չէ»,-ասաց նա: Արթուր Խաչատրյանը նշեց, որ երևի նախորդ կառավարությունում է քննարկվել, քանի որ իր սեղանով հարցը չի անցել: Վարչապետը նշեց  եթե պարզվի, որ բարդություն է առաջանում, կանդրադառնան, և այսպիսով նախագիծը ընդունվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ