29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կատաստրոֆիկ է. Իրատես

f5ac9d7d17a5b0_5ac9d7d17a5f1.thumb

Մտայնությունը մնաց նույնը, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր կառավարությունը դեռ չեն կարողանում հաղթա­հարել հարթակային «հիշողությունը», մտնել իշխանա­կան ղեկավարման տրամաբանության մեջ: Ցայտնոտ, այս միակ բառով պետք է բնորոշել թե նրանց կառա­վարման երեք տասնյակ օրերը, թե խորհրդարան ներ­կայացված ծրագիրը: ՈՒ թե անկեղծ՝ բավականին մեղմ էին Էդուարդ Շարմազանովի գնահատականներն այդ ծրագրին բնորոշված որպես երազանքների ու կենաց­ների բառամթերք: Ցնցողը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի բնորոշումն էր. «Սա հրապարակի ծրագիրն է»:

Դու ասացիր: Միտինգայնությամբ առլեցուն ծրագիրը, կոնկրե­տություն չպարուրակելուց բացի, որևէ հարցի չէր պա­տասխանում, ցավալիորեն ամրակայելով թեզը, որ բա­ցի ԱԱԾ-ից. այս կառավարությունն աշխատանքային այլ գործիք չունի, և որ բարեփոխումները, անգամ հռ­չակումների մակարդակում, տեղ չունեն ոչ միայն նրա գործելաոճում, այլև ծրագրում:

«Հրապարակի ծրագիրը» հար և նման է հարահո­սային այն իրավիճակներին, որոնց ականատեսն ենք նորօրյա կառավարության գործունեության ողջ ըն­թացքում կուտակայինին, արագաչափերին, վարկերի տույժ-տուգանքներին, հայտնի նարկոդիլլեր, Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ժորիկին, այդ թվում՝ սփյուռքի «հուժկու» նախարարի նույնքան «հուժկու» նշանակումներին վերաբերող, երբ նախարարը «անչա­փահասին» նշանակել էր իր խորհրդական, ապա հետ կանչել իր իսկ հրամանը:

Ասել է ծրագիրն օրինաչափորեն այդ ամենի շա­րունակությունն էր, որը նաև «առաջ էր քաշում» քաղա­քական ամենակարևոր հարցը՝ սևեռումը կոռուպցիայի վրա, քաղաքական դաշտի մաքրումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ձեռքերով, իսկ «հետնաբեմում» խաղացող «բաք-օֆիսները» կարծես իրականացնում են երկրորդ իրական խաղացողին խաղի մեջ մտցնելու համար:

Եթե հնարավոր էր այդքան էյֆորիկ, «բողոքավոր» մասսա «դնել» Նիկոլի «տակ» հեղափոխություն իրա­կանացնելու համար, մի նորմալ ծրագրի կազմումը զուտ տեխնիկայի խնդիր էր իրական մոդերատորների համար, ինչը չէր արվել, որպեսզի Փաշինյանը ֆիասկո ապրի, ինչն էլ կատարվեց, ամբիոն բարձրացած վար­չապետի ծրագրի ամեն մի տողից ծիկրակում էր սիրողականության անհասկանալի-անչափելի մի ահավոր մակարդակ:

Ծրագիրը կատաստրոֆիկ էր ոչ միայն թվերի, ծրագրային դրույթների, ասելիքի ու անելիքի բացակայության, այլև հայոց ամենացավոտ խնդրի Ղարաբաղի մասով: Հենց միայն այն հանգամանքը, որ «մոռացել» էին նշել Ղարաբաղի անվտանգության բա­ղադրիչը. այն է հարձակման դեպքում Հայաստանը կդառնա երաշխավոր այդ հարձակումը հետ մղելու (պատգամավոր Միհրան Հակոբյանի «զգուշացում-հիշեցումից» հետո Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հիշեցման համար ու ասաց կներառեն այդ դրույթը ևս ծրագրի մեջ), արդեն իսկ ցուցիչն էր առկա իշխանությունների դիլետանտության, անգամ այնպի­սի կենսական հարցում, ինչպիսին Ղարաբաղն է: Էլ չենք ասում, որ Ղարաբաղում այս օրերին բավականին անհանգիստ է, և միայն միամիտներին կարող է թվալ, թե իրական մոդերատորները այնտեղ կարող են բավա­րարվել վերևից արվող կադրային «հեղավտխությամբ»: Ղարաբաղում զարգացումները դեռ առջևում են ու շատ ջուր կքաշեն:

 Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ