28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունգարիայի օմբուդսմանը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

image_3700
Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմանը ՄՏԻ-
կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն` օրենքով ապահովված իրավունքից` պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար` Տիբոր Նավրաշիչիչ ՙարտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած
ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող քայլերի մասին՚£

Օմբուդսմանը իր նամակում, որին օրենքով սահմանված 15 օրում պետք
է պատասխանել, հիշեցրել է, որ հունգարական օրենքների համաձայն,
արտահանձնումը միայն այն դեպքում է կարելի կատարել, եթե երկրորդ կողմը
երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը բանտում է անցկացնելու
բանտարկության ժամկետի մնացած ժամանակը:

Սակայն Սաֆարովին Ադրբեջանի հախագահը ներում է տվել եւ որպես ազգային հերոս են ընդունել:  Նման խնդրանքով են դիմել նախարարին Ազգային Ժողովի սահմանադրական հարցերի հանձնաժողովը, ավելի ստույգ անդամներից մեկը` սոցիալիստ Գերգեյ Բարանդին: Տիբոր Նավրաչիչը հայտնել է, որ թույլ է տալիս այդ պատգամավորին փաստաթղթերի զննումը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամներին:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ