25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը փաստեց՝ չի պատրաստվում այլ ուժերի հետ կիսել հաղթանակի դափնիները. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարատված գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկել է կառավարության ծրագիրը, դրա բովանդակությունն ու քվեարկությունը: Նիստից հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կառավարության ծրագիրը պիտի լինի ոչ միայն երազանքների, այլ իրատեսական քայլերի փաստաթուղթ, Աստված տա՝ այդ երազանքներն իրականություն դառնան: Նոր կառավարությունը բերել էր ծրագիր, որը չէր բխում այսօրվա իրողություններից»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ նա շնորհավորեց Փաշինյանի կառավարությանը՝ ծրագիրն ընդունվելու կապակցությամբ: 

Ինչ վերաբերում է այսօր «Ծառուկյան» դաշինքի կողմից հնչած գնահատականներին, ապա նա նշեց. «Չեմ ուզում որևէ գնահատական տալ, ամեն ինչ պետք է լինի կոռեկտության սահմաններում, պատճառի մասին պետք է «Ծառուկյան» դաշինքին հարցնել, միգուցե ցանկանում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Բայց հասկացանք մի բան, որ այս ծրագրի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ոչ ՀՅԴ-ը, որ «Ծառուկյան» դաշինքը, միգուցե նրանք դրանից են նյարդայնանում, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում նրանց հետ կիսել իր հաջողության դափնիները, ոչ ՀՅԴ-ի, ոչ «Ծառուկյան» դաշինքի, ոչ իր դաշինքի երկու մյուս կուսակցությունների հետ»:

Ըստ նրա՝ բոլորի հիշողությունը շատ երկար է, և մարդիկ հիշում են բոլոր քաղաքական ուժերի անցած ճանապարհները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ