25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ կբարձրացվեն աշխատավարձերն ու թոշակները

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե երբ են բարձրացվելու թոշակներն ու աշխատավարձերը:

Վարչապետն ասաց, որ դա արվելու է ստվերի կրճատման, օրինականության ապահովման եղանակով: «Հայաստանում գործարարներն ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Հույս ունենք, որ մյուս տարվա պետական բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Հարցին, թե մեղավորները ե՞րբ են պատժվելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ցանկացած մարդ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ