20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի՝ իմ առջև կանգնած է մարդ, ով զուրկ է հավատքից. հայր Կորյունը կհանդիպի Վեհափառի հետ

«Ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի՝ իմ առջև կանգնած է մարդ, ով զուրկ է հավատքից»,-այս մասին այսօր Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում հայտարարեց Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը: 

Հիշեցնենք, Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ մի քանի հոգևորականների եւ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր եկեղեցու բակում՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը: 

«Գարեգին Բ-ն պետք ա հեռանա, էսքան տարի ոչ մի բան չի արել մեր համար»,-հնչում էին կարծիքներ: Բողոքի ակցիային հավաքված մարդիկ երկու թևի էին բաժանվել, նրանց մի մասը ողջունում էր Տ. Կորյունի և իր համախոհների նախաձեռնությունը: Որոշները նշեցին, թե դեմ են կաթողիկոսին, սակայն պայքարի այս ձևը ճիշտ չէ ընտրված: Հավաքվածների մեջ կային մարդիկ, որ նկատեցին՝ եկեղեցու հարցերը պետք է ներսում լուծել, այլ ոչ թե անարժան աճքերի առջեւ: 

«Մայր աթոռը այսօր ժամը 18:00-ին մեզ կանչել էր զրույցի: Նրանց այդ քայլը հասկանալի էր: Նրանք ուզում էին կանխել այսօրվա մեր հավաքը եկեղեցու բակում: Բայց մենք հրաժարվեցինք գնալ այսօր: Եթե Վեհափառը կցանկանա վաղը, ապա վաղը ժամը 13:00-ին կհանդիպենք»,-նշեց շարժումն առաջնորդողներից հայր Կորյունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ