19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Անխուզափելի ցիրկ»

Ոչխարների խուզման հերթական փառատոնը կկայանա այս շաբաթ օրը՝ հունիսի 9-ին…

….Ազգային անվտանգության ծառայությունը, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ապահովել է ոչխարների ինքնակամ ներկայությունը խուզման արարողությանը. «Ով հետախուզում է, նա էլ խուզում է», նշված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ…

…հետախուզական և խուզական գործողություններն իրականացվում են մսի հետագա թանկացումը կանխելու նպատակով «միս կամ բրդատվություն» կարգախոսով…

…խուզման վերահաս վտանգին ընդառաջ առանձին ոչխարներ հայտարարել են փարախը փոխելու որոշման մասին, նրանց շնորհվել է ազգային բրենդի խրախուզական մրցանակ

․․․ՀՀ կառավարության խուզնակը հայտարարել է, որ կառավարության երեք անդան կմասնակցի խուզման փառատոնին, սակայն չի նշել, թե ինչ կարգավիճակով…

© անխուզափելի ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ