29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարն այսօր հյուրընկալել է քիք-բոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիր հայ մարզիկներին

????????????????????????????????????

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է քիք-բոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիր հայ մարզիկներին, որոնք մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացած առաջնությունում նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ:

2018 թվականի քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն են դարձել 74 կգ քաշային Վարդան Աբգարյանը (մեծահասակներ) և 42 կգ քաշային Փաշիկ Հասոյանը (13-14 տարեկաններ): Առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային Վանյա Բեգոյանը (ֆուլ-կոնտակտ), 25 կգ քաշային Սամվել Գևորգյանը (8-9 տարեկաններ), 32 կգ քաշային Նոյ Անտոնյանը (10-12 տարեկաններ), 57 կգ քաշային Արեն Հակոբյանը (15-16 տարեկաններ) և 63,5 կգ քաշային Հարություն Գալստյանը (մեծահասակներ): Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիներ են դարձել 57 կգ քաշային Արսեն Սահակյանը (16 տարեկաններ), 32 կգ քաշային Վաչե Գյուլբուդաղյանը (10-12 տարեկաններ), 81 կգ քաշային Արտյոմ Վանեցյանը (15-16 տարեկաններ), 57 կգ քաշային Աշոտ Ղազարյանը (15-16 տարեկաններ), 63,5 կգ քաշային Հրաչյա Համբարձումյանը (19 տարեկաններ), 60 կգ քաշային Իգոր Հարությունյանը (15-16 տարեկաններ) և 57 կգ քաշային Վահե Հարությունյանը (15-16 տարեկաններ):

Նախարարը ողջունել է հանդիպմանը ներկա Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանին, ֆեդերացիայի անդամներին, մարզիչներին, մարզիկներին և շնորհավորել մարզական բարձր ձեռքբերումների համար: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիցդ մեր երկրի պատիվը միջազգային մարզական հարթակներում բարձր պահելու, հայոց եռագույնը ծածանելու, մեր պետական օրհներգը ողջ աշխարհին կրկին լսելի դարձնելու համար»,- ասել է նախարար Վահրադյանը:

Նախարարը բոլոր մրցանակակիր մարզիկներին հանդիսավոր պայմաններում հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր և հորդորել նրանց շարունակել մարզումները, գրանցել ավելի բարձր արդյունքներ:

Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այսօրվա ընդունելությունն աննախադեպ է և ոգևորիչ: «Շնորհակալություն ընդունելության, ցուցաբերած ուշադրության և մարզիկներին ոգևորելու համար: Ձեր վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի բարձր մարզական նվաճումների հասնելու համար»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ