19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայքլ Ջեկսոնի պարերը մահացու վտանգավոր են

Նեյրովիրաբույժներն ու Մայքլ Ջեկսոնի ֆանատները նախազգուշացրել են փոփ երաժշտության ֆանատներին, որ «արքայի» շարժման պատճենումը կարող է հանգեցնել ծանր վնասվածքների, որոնցից շատերը գործնականում հնարավոր չի լինի շտկել:

Ըստ life.ru-ի, հնդիկ նեյրովիրաբույժները, ովքեր հետազոտել են MJ-ի խորեոգրաֆիան՝ օրգանների ու մարմնի մասերի վրա ծանրաբեռնվածության տեսանկյունից, եկել են եզրակացության, որ Smooth Criminal երգի մեջ պարերի շարժումները, որոնք կատարվել են առանց հատուկ կոշիկի ու նախապատրաստության, կարող են հանգեցնել ողնաշարի կոտրվածքի:

Գիտնականները եկել են եզրակացության, որ ոչ միայն Մայքլ Ջեկսոնն ինքը, այլև նրա խմբի պարողները պետք է գերազանց առողջության ու դիմացկունության տեր լինեին՝ բեմում բարդ տրյուկներ անելու համար՝ անգամ հատուկ կոշիկի ու թաքցված հենակետերի օգտագործման պարագայում: Որպես իրենց կռահումների ապացույց հետազոտողները ներկայացնում են ոսկրերի վրա ծանրաբեռնվածության տվյալներ 25 ու 30 աստիճանի թեքության պայմաններում այն դեպքում, որ Մայքլ Ջեկսոնն ու նրա թիմը կատարում էին 45 աստիճանի թեքումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ