17 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

L.Nanushyan

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (4 Հունիսի 2018, 608 – Ա) Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին:

1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել  հանրային առողջապահության մագիստր կոչումը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության  նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.):

2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում:

2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ:

2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշոնը:

2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:

Մասնակցել է մի շարք դասընթացների, համաժողովների, ուսումնական այցերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի դասընթացներ: 2000 թվականին ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել է Առողջապահության կառավարիչների XX Ազգային համաժողովին: 2004 թվականին Լատվիայում ուսումնական այցի շրջանակներում ուսումնառել է Առողջության խթանումը և առողջության առաջնային օղակին վերաբերող հարցերը, 2009 թվականին մայրական, մանկական և դեռահասների առողջության պահպանման հանրային առողջապահական մոտեցումներն ուսումասիրելու նպատակով այցելել է Մայրական, մանկական և դեռահասների առողջության եվրոպական դպրոց (Տրիեստե, Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության հարցերը ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով եղել է Հռոմում: 2009 թվականին Ալբախի համալսարանի ամառային դպրոցում ուսումնառել է Առողջապահություն և սոցիալական համակարգ թեմայով դասընթացը (Ավստրիա): 2013 թվականին Շվեդիայում ուսումնասիրել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ մոտեցումները (Ստոկհոլմ): 2009, 2014, 2016, 2018 թվականներին մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված տարածաշրջանային տարեկան համաժողովներին (Մոսկվա, Ռուսաստան) և այլն:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ