24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Գորիկ Գուրգենիչը” Իսագուլյանի ազատման պատճառ. Ժողովուրդ

Ազգային Ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությանը բավական հետաքրքիր միջադեպ է նախորդել:

Ըստ “Ժողովուրդ”-ի,  օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հրապարակային հրահանգը, թե “Գորի՛կ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու”` նախագահականում բախման առիթ է դարձել:

Գ. Իսագուլյանը գնացել է մոնտաժման սենյակ եւ բարկացել, թե “ով է ձեզ ասել, որ էդ ապուշությունը եթեր տաք”:

Այս միջադեպի մասին զեկուցվել է անգամ Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին բարկացել է Իսագուլյանի վրա: Լուրը ճշտելու համար թերթը  դիմել է  Գ.  Իսագուլյանին, որը, բնականաբար, հերքեց՝ ասելով, թե նման բան չի եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ