20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Աստված տեսնում է

girq

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում եւ հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին։

Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերեւը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։

Ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտե արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում։

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ