18 Օգոստոսի, Saturday, 2018

Հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չենք ունենալու. նախարար

1528196118-363

Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում, քանի որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրավական հիմքեր նորանշանակ նախարարը չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացրել է միջոցառումներ, որոնք բյուջեի չափերի մեջ չեն տեղավորվել: «Դրանք խոհեմ ձևով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, խոհեմ չի ծախսվել։ Մասնավորապես` խոսքը միջոցառումների մասին է, որոնց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում: Մենք սպառել ենք ամբողջ գումարները և հունիս-հուլիս ամիսներին գումար չենք ունենալու, որ ծախսենք»,- տեղեկացրեց նորանշանակ նախարարը։

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ