19 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2018

Սննդի անվտանգության վիճակը ՀՀ-ում այս պահին շատ վատ է. Դավիթ Պիպոյան

davit-pipoyan-472x265

«Սննդամթերքի անվտանգությունը այն ոլորտն է, որը  պետք է աշխատի ամեն օր: Անկախ նրանից թե ինչ օր է, մարդիկ սնվում են, և ես կարծում եմ, որ այս առումով կառավարությունը ունի շատ կարևոր մի գործողություն՝ դասեր քաղել բոլոր նախորդ կառավարությունների սխալներից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Պիպոյանը նշեց, որ ՀՀ-ում սննդի անվտանգության վիճակը այս պահին շատ ավելի վատ է քան, Խորհրդային  միության տարիներին. «Նախորդ կառավարության ծրագրում կար մի կարևոր գլուխ, որը վերաբերում էր սննդի անվտանգությանը: Այնտեղ կային թե դրական թե բացասական դրույթներ, բայց մենք դրանք քննարկել և վերլուծել էինք» :

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ սա այն ոլորտներից է, որը ոչ մի րոպե չի սպասում և պետք է արագ գործել: Այն հարցին՝ արդյո՞ք իրենք որևէ առաջարկներով կամ ծրագրերով դիմել են նոր կառավարությանը, Պիպոյանն ասաց, որ որևէ քննարկման ձևաչափ չի եղել. «Եթե ծրագիրը մեզ ներկայացնեին և կարծիք հարցնեին, ես  սիրով կմասնակցեի, բայց իմ մտքով չէր էլ անցնում, որ սննդամթերքի անվտանգությունը ընդհանրապես կարող է չլինել ծրագրում »

 

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ