29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մտածենք այս մասին քնելուց առաջ

7b638e1bde473b3b15d39ea75a9f85f6

Տե’ր, Քեզ նման արա մեզ:
Կերտի’ր մեզ Քո նմանությամբ:

Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է:
Առանց հապաղելու ճանաչեք անձնականը` ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ ու անմիջապես ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր սրտերից: Սա մի գործ է, որ պահանջում է սերտ համագործակցություն` Իմ և ձեր միջև: Մի ԳՈՐԾ է, որ հարուցում է նաև վստահության և ձախողումի զգացում, որովհետև երբ գործը առաջ է գնում, դուք ավելի հստակ եք տեսնում այն ամենը, որ դեռ պիտի կատարվի:

Տեսնում եք պակասություններ, որոնց մասին գրեթե ոչ մի պատկերացում չունեիք մինչ այդ, կամ գոնե դրանց համար ոչ մի ցավ չէիք ապրում, իսկ այժմ ահա, ձեզ նեղություն ու սոսկում են պատճառում:
Քաջություն: Այդ արդեն ինքնին հաջողության նշան է: Համբերող եղեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլ նաև իրար նկատմամբ:

Երբ նշմարեք քայլ առ քայլ վեր տանող ձեր առաջընթացը, ամեն ինչից զատ, շուտով կտիրանաք Աստվածային Համբերության և ձեռք կբերեք հանդուրժելու զորություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց անկատարությունները նեղություն էին պատճառում ձեզ:

Ուրեմն շարունակեք ձեր վերելքը: Առաջ ընթացեք: Համբերություն ունեցեք: Հարատևող եղեք: Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ, ձեր Զորավարը և Օգնականը: Սիրող, Համբերող և Հզոր:
Այո, մենք համագործակցում ենք, ինչպես Ես Եմ մասնակից ձեր նեղություններին, վրիպումներին, դժվարություններին, ձախողումներին, այդպես էլ դուք` իբրև Իմ բարեկամները, մասնակից եղեք Իմ Համբերությանը, Զորությանը և Սիրուն:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ