24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների  նախաձեռնությամբ  խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝  «ԱԺ  քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին»  և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ» հարցերով:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ Աղաբեկյանին՝ հունիսի 1-ի դեպքերերից հետո գործադրած ջանքերի և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության համար ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս օրերին խորհրդարանականները ներգարավված են եղել խնդրի կարգավորման և համերաշխության մթնոլորտի վերականգնման քայլերին՝ ինչպես հավաքների մասնակիցների հետ հանդիպումներին, այնպես էլ Հանրապետության նախագահի մոտ բազմաթիվ խորհրդակցություններին, քննարկումներին մասնակցելու կտրվածքով:  

«Հասարակությանը մտահոգող հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտ հարթակ ապահովելու համար խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 2-ին իրավունքի ուժով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որն ուսումնասելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Այս հարցով ծավալված քննարկումներից հետո, ԱՀ Սահմանադրության 121-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջի համաձայն՝ 29 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ որոշման նախագծը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը խմբակցությունների հետևյալ  համամասնությամբ սահմանելու վերաբերյալ՝ «Հայրենիք» խմբակցություն` երկու, «Դաշնակցություն», «ժողովրդավարություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցություններ`  մեկական պատգամավոր:

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88»խմբակցություն

Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ «Հայրենիք»

Արամ Գրիգորյան «Հայրենիք»

Ալյոշա Գաբրիելյան «Դաշնակցություն»

Դավիթ Մելքումյան «Ժողովրդավարություն»

Հայկ Խանումյան «Վերածնունդ»:

Օրակարգային երկրորդ հարցի շուրջ ելույթ են ունեցել պատգամավորներ՝  Ռուսլան Իսրայելյանը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, Գագիկ Բաղունցը,  Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Մելքումյանը, Արսեն Առստամյանը, Գեորգի Պետրոսյանը, Ռուդիկ Հյուսնունցը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

 Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ