23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախում նույն տեխնոլոգիաներն են կիրառվում

«Դժվար է ասել՝ սա ուղղորդված է Հայաստանից, թե չէ: Կարող են արտաքին նմանություններ ունենալ Հայաստանի և Արցախի պայքարները, բայց ասել, որ սա Երևանից է հրահրվում, չի կարելի միանշանակ պնդել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արցախում ընթացող բողոքի ակցիան ուղղորդվում է Երևանից:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ պայքարը նույն սցենարով գնա, ինչ-որ Երևանում, նա արձագանքեց. «Սցենարի նմանությունը կարող է բացատրվել նրանով, որ պայքարի նույն տեխնոլոգիաներն են կիրառվում, նման տեխնոլոգիաներ կիրառում են շատ երկրներում: 

Ինչ վերաբերում է Երևանի արձագանքին, դա պետք է լինի, քանի որ Ղարաբաղը հատուկ պայմաններում է գտնվում. համակարտության մեջ է Ադրբեջանի հետ: Այնտեղ որոշ հարցեր պետք է արագ լուծվեն, և երկար անորոշություն ցանկալի չէ ցույց տալ: Միգուցե անհրաժեշտ է, որ Երևանը միջամտի, բայց ոչ ցուցադրաբար, որովհետև նոր իշխանությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ-ն ինքնուրույն երկիր է և, որպես ինքնուրույն երկիր, ինքը պիտի լուծի հարցերը»:

Հարցին, թե ինչպես են այս ակցիաներն ազդում Արցախի իմիջի վրա, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ղարաբաղի հետ կապված՝ իմիջի խնդիր այդքան չկա, քանի որ այնտեղ ռազմական իրավիճակ է: Բացի այդ հարցն այդքան մեծ լուսաբանում չունի համաշխարհային մամուլում, ինչը տեղի ունեցավ Հայաստանում: Եթե ԼՂՀ իշխանությունները կարողանան այս հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծումը գտնել, ապա իշխանությունների իմիջը հենց բնակիչների մոտ կարող է բարձրանալ»:

Հիշեցնենք, որ Արցախում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից հետո բողոքի ակցիա է անցկացվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ