20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պետք է ազատ շունչ ունենանք սեփական երկրում. Լարիսա Ալավերդյան

«Արցախյան հիմնահարցի իմացությունը այս տարիների ընթացքում կառավարության բոլոր անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա: Կառավարության բոլոր անդամները պետք  է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի թե իրավական և թե քաղաքական ասպեկտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը նոր  կառավարության ծրագիրը համարեց հեղափոխական ռոմանտիզմի նյութ, որը ըստ նրա այնքան էլ վատ չէ. «Մենք պետք է հասկանաք, որ պետք է ազատ շունչ ունենաք սեփական երկրում»:

Ալավերդյանի խոսքով՝ նոր կառավարության ծրագրում չպետք է դնել կադրային խնդիրներ, ըստ նրա եղածներն էլ բավարար են արդեն. «Ես կարծում եմ պետք է վերանայվի կառավարության կառուցվածքը բառից բուն իմաստով, թե  ով ինչ լիազորություններ ունի որտեղ է, որ  կրկնվում է,  որտեղ  է,  որ այդ լիազորությունը ուղղակի բացակայում է: Եթե այս կառավությունը կարողանա ընդգրկելով համապատասխան մասնագետների , վերջապես ստեղծել այդ կառավարության կառուցվածքը, կտենսնեք, որ մի քանի մարմին պետք է ուղղակի դուրս գա»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ