19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեք բացի թելադրելուց նաև պահանջենք մեր իրավունքները. Մելիտա Հակոբյան

«Այսօր բոլորս էլ բախվում ենք օնլայն առևտրի խնդիրների հետ և պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ բավականաչափ բողոքներ ենք ստանում: Մի կողմից լավ է, որ մարդիկ օգտվում են օնլայն գնումներից, բայց մյուս կողմից էլ վատ է, երբ երբեմն սպառողը իրեն խաբված է զգում»,-այսօր լրագողրների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի  նախագահ Մելիտա Հակոբյանը:

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ սպառողը պետք է հետամուտ լինի իր պահանջի լիիրավ բավարարմանը և պետք է օգտվի առավել հավատարիմ գործակալություններից. «Սպառողը պետք է լինի պահանջատեր, և մենք ինքներս պետք է թելադրենք շուկան: Եկեք բացի թելադրելուց նաև պահանջենք մեր իրավունքները»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ օնլայն գնումների ժամանակ պարտադիր պետք է սպառողի մոտ ցուցադրեն ապրանքի օգտագործման ձևը և դրան կից պետք էպարտադիր  տան հսկիչ դրամարկղային կտրոն:

Սպասարկումների ոլորտին անդրադառնալով Հակոբյանն ասաց. «Մենք ամեն ամեն օր տարբեր մարկետներում կորցնում ենք բավականաչափ գումար, որովհետև այն ապրանքը, որը կշռվում է չի վերահսկվում սպառողի կողմից և մենք չգիտենք՝ արդյո՞ք այդ քաշը համապատասխանում է իրականությանը թե ոչ»:

Ըստ Հակոբյանի՝ ֆիքսված բջջային հեռախոսակապի ծառայության մեջ ևս խաբեույթուն կա. «Մենք չենք կարողանում հսկել մեր բջջային հեռախոսների գումարները»:

Մելիտա Հակոբյանն ասաց, որ ինքը՝ որպես սպառողների պաշտպան, միակն բանը որից գոհ է, գազի սպասարկման որակն է. «Գազը միակ բնագավառն է, որ կայացած բնագավառ է, մենք վճարում ենք ամսեկան չնչին գումար՝ 180 դրամ, բայց դրա դիմաց ստանում ենք բավականին որակյալ սպասրակում»:

Հարցին՝ այդ դեպքում ինչու են պայթյուններ լինում, Հակոբյանը պատասխանեց, «Իսկ միթե հարևան երկրներում պայթյուններ չեն լինում»,-և հավելեց, որ  իրենք պարբերաբար հարցումներ են անցկացնում իմանալու համար՝ ովքեր են գոհ կամ դժգոհ գազի սպասարկման որակից և հարցվողների մեծամասնությունը միշտ գոհ է լինում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ