25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորերը՝ հին ճանապարհով. Առավոտ

Մի 10 օր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր պնդում, որ իր մասին քննադատական հոդվածները քա­ղաքական պատվեր են: Մենք էլ արձանագ­րեցինք. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ Ձեր դեմ պատվեր լինի», ներկաները կրկնում են նախորդների սխալ­ները: Նաեւ նկատեցինք, որ «Ելք» դաշին­քից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյսսն, էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան:

Հիմա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է իր գործընկերների նման պետական ռեսուրսը՝ պաշտոնական կայքը, թողած՝ Facebook սոցկայքով շփվում ՀՀ քաղաքացիների հետ եւ հայտարարում, թե քննադատական հոդվածները քաղաքա­կան պատվեր են: Արսեն Թորոսյանն էլ Մխիթար Հայրապետյանի նման քաղաքա­կան կենսագրություն չունի ու վերջինիս սխալից դասեր է քաղել ու գրել, որ քաղա­քական պատվերը իշխանության դեմ է: Իշ­խանության, ոչ թե իր: Պատմությունը կրկն­վում է. ներկաները կրկնում են նախորդների սխալները եւ հավելում ներկաների սխալնե­րը:

Ինչո՞ւ նախարարները չեն հետեւում վար­չապետին ու հրապարակային եւ թափան­ցիկ չեն, ինչո՞ւ չեն նշում անուններ եւ կոնկ­րետ հողվածներ, որ մարդը կարդա ու սե­փական եզրակացությունն անի. քաղաքա­կան պատվե՞ր, պարապ զրո՞ւյց, հիմնավոր քննադատությո՞ւն, մտահոգությո՞ւն, առկա խնդիրների լուծման առաջա՞րկ: Ի՞նչ:

Արդեն քանի օր է՝ հանրությունը խոսում է ԱԱԾ վերջին բացահայտումներից: Խոսում է անուններով: Առողջապահության նախարա­րը խուսափում է անուններ տալ: Անհասցե խոսելը առնվազն չի նպաստում նախարա­րի խոսքի լրջությանը: Ով, պետական պաշ­տոնյա, բան ունես ասելու, ասա, ոչ թե ակ­նարկներ արա: Մեկ էլ Ռոբերտ Քոչարյանն էր, որ ամեն քննադատության հետեւում տեսնում էր նախորդ իշխանության ականջ­ները:

Ու էլի ՀՀ քաղաքացիների հետ Facebook- ով շփվելու մասին:

ՀՀ կառավարության պաշտոնական կայ­քի համաձայն՝ Հայաստանում ապրում է 2,986 միլիոն մարդ: Իսկ ըստ Facebook սոցիալական ցանցի վիճակագրության՝ այս սոցկայքում գրանցված է 300 հազարից քիչ ավելի հայաստանցի՝ ՀՀ քաղաքացիների 10 տոկոսից էլ քիչ մասը: Նշանակում է, որ ՀՀ կառավարության անդամների մեծ մասը իր Facebook-այնությամբ» անտեսում է ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին: Այլ խոսքով՝ հանրային վստահության հզոր պաշարով իշխանություն դարձած ուժը անտեսում է նույն հանրության գերակշիռ մասին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ