20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը հորդորեց կամավոր հայրենիք վերադարձած զորակոչիկների համար խնդիր չառաջացնել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ ինքն ուղերձով դիմել էր արտերկում գտնվող զորակոչիկներին, որ վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինծառայության:

Նա նշեց, որ չգիտի՝ այդ առումով ինչ ակտիվություն կլինի, բայց հորդորեց օդանավակայանում կամավոր վերադարձածներին և զորակոչվելու պատրաստակամություն հայտնածներին պատշաճ ձևակերպումներ կատարեն և նրանց համար խնդիրներ չառաջացնեն:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և պետք է նրանց գալուն պես միանգամից հանվի հետախուզումը:

Վարչապետի խոսքով` մտահոգություն կա, որ մարդիկ կան, որ լավ կրթություն են ստացել արտերկրում և բարձր հմտություններ ունեն, ու պետք է նրանց հմտություններն օգտագործել ռազմական գործի մեջ:

Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարական տվեց պաշտպանության նախարար Տոնոյանին, որ հրամաններով կարգավորումներ լինեն:

«Այսինքն` մասնագիտական հմտություններ ունեցողները կարող են վերադառնալ վստահ, որ իրենց հմտությունները կծառայեն ԶՈՒ հետագա զագացմանը»,- ասաց Ն.Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ