23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Իսլամական ծայրահեղական խմբավորումները խորը արմատներ են գցել մեր տարածաշրջանում. ադրբեջանագետ

image_3682

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը եւ իսլամագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին, տարածաշրջանում ահաբեկչական նոր սպառնալիքների հավանականությանը եւ վերջին զարգացումներին:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների առնչությամբ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իրականում այդ ժամանակ հակասություններ են եղել “Ալ-Քաիդայի” ավագ եւ կրտսեր անդամների միջեւ, քանի որ ի տարբերություն` ավագ սերնդի, որի գլխավոր ներկայացուցիչը Ուսամա բին Լադենն էր, կազմակերպության երիտասարդ անդամները կարծում էին, որ այդ արմատական գործողությունն արդարացված չէ: Արդյունքում նրանք կորցրեցին իրենց երկիրը` Աֆղանստանը, որտեղ ազատ էին եւ կարողանում էին ռազմական ճամբարներ բացել մարտիկներին մարզելու համար:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ընդգծեց այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կազմակերպությունը` “Ալ-Քաիդան”, ինչպես նաեւ նրան հարող կազմակերպությունները, բավականին ակտիվ են մեր տարածաշրջանում, չնայած այն բանին, որ սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում իրականացրած ահաբեկչությունից հետո “Ալ-Քաիդայի” գրոհայինների նկատմամբ որս է  սկսվել եւ նրանք զգալիորեն թուլացել են, իսկ նրանց նկատմամբ ճնշումները շարուանկվում են: “Ալ-Քաիդայի” համար պարզապես անհրաժեշտություն է հաստատվել տարածաշրջանում”,-նշեց արաբագետը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն իրավիճակը ներկայացրեց Ադրբեջանի տեսանկյունից` նշելով, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ Ադրբեջանի ներգրավվածությունը այդ գործընթացներին, քանի որ Ադրբեջանի քաղաքացիներից շատերը հարում են այդ արմատական խմբերին: Նա եւս հաստատեց, որ իսլամական ծայրահեղական խմբավորումները խորը արմատներ են գցել մեր տարածաշրջանում` հիշեցնելով այն փաստը, որ դեռեւս ղարաբաղյան պատերազմին  բազմաթիվ իսլամիստներ են մասնակցել, որոնք կռվել են հայերի դեմ: “Իհարկե, նրանց օգտագործեցին հայերի դեմ պատերազմի ընթացքում, սակայն դա անհետեւանք չմնաց, քանի որ մի շարք երիտասարդ ադրբեջանցիներ համալրեցին նրանց շարքերը: Իսլամիզացիայի գործընթացը շարունակվում է, եւ այն Ադրբեջանի համար արդեն լուրջ խնդիր է իրենից ներկայացնում”,-նշեց բանախոսը:

 

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ