28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

2018-ին հեղուկ գազի լցակայանների վերաբերյալ կազմվել է 58 արձանագրություն. ԱԻՆ

default-2-46-300x225

Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ՝ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից 2018թ. ընթացքում հեղուկ գազի շարժական եւ ստացիոնար լցակայանների վերաբերյալ կազմվել է 58 արձանագրություն, որոնցից 53-ը՝ շարժական գազալցակայանների վերաբերյալ, 19-ով կայացվել են որոշումներ՝ վարչական վարույթը կարճելու մասին, քանի որ վերացվել են տեխնիկական անվտանգության բնագավառի օրենսդրության խախտումները:

19 արձանագրություններից 11-ը վերաբերել են շարժական գազալցակայաններին, որոնք անցել են գործունեության ստացիոնար ձեւին:

Բոլոր գազալցակայանների ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու եւ առկա թերությունները վերացնելու մասին: Միաժամանակ՝ նրանք իրազեկվել են նաեւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին:

Իրականացված աշխատանքների արդյունքում՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու եւ ստացիոնար դարձնելու համար: Մասնավորապես՝ հեղուկ գազի ստացիոնար կայան կառուցելու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումով, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի 2015թ. հունիսի 18-ի N 595-Ն հրամանով, ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով, ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում եւ շինարարություն» շինարարական նորմերի ձեռնարկով, իսկ նախագծային փաստաթղթերը ձեւակերպվում են համաձայն ՀՀ կառավարության N 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խստիվ հետեւելու է տնտեսվարողների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը եւ խուսափել ծանր հետեւանքներից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ