20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուլղարիա-Հայաստան խաղը ֆուտբոլասերները կարող են դիտել ֆան զոնայում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը 16-րդ թաղամասի առաջին շղթայում ստեղծել են ֆան զոնա, որտեղ ֆուտբոլասերներն այսօր՝ ժամը 22.00-ից կարող են մեծ էկրանի վրա հետևել Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։ Խաղին կնախորդի մշակութային ծրագիրը. կատարումներով հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, ՈՒՀԱ ուսանողական լիգայի հումորիստները։

Ֆան զոնայի ստեղծման նպատակը բնակչությանը համախմբելն է, առողջ ապրելակերպի քարոզումը, ազատ ժամանցի կազմակերպումը։ Ֆան զոնայի շրջանակներում անցկացվում են նաև տարբեր մարզական խաղեր։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները սեպտեմբերի 7-ին ֆան զոնայում հետևել են նաև մեր ընտրանու՝ Մալթայի հավաքականի հետ հաղթական խաղին։

Ֆան զոնաները քաղաքային նոր մշակույթ են ձևավորում, դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում բնակիչների շրջանում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նախատեսված է ֆան զոնաներ ստեղծել ոչ միայն Երևանի մյուս վարչական շրջաններում, այլև մարզերում։

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ