16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը կառավարությունը արտոնություն տրվեց

Այսօր կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:

Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում: 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյան-գործարարներ հանդիպման ժամանակ Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր. «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետև շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ