25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենաշատը մենք ենք պատժվել. Վարդան Ղուկասյան

«Ես վախենալու միայն մի բան ունեմ, որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ։ Ինչ եղել է,  ամենաշատը մենք ենք պատժվել, իմ արածները չեմ կոծկել։ Իմ հարստությունը, որ ներկայացնում եք, շինծու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Վարդան Ղուկասյանը 

Վերջինս վստահ է, որ իր ունեցվածքի և իր հետ կապված միջադեպերի մասին հրապարակումները պատվերով են։ Անդրադառնալով հարցին՝ իրեն որտեղի՞ց  հյուրանոցի, գործարանի գումար, պատգամավորն ասաց․ «Ես Խորհրդային Միության ժամանակահատվածից մինչև էս վերջերս ունեցել եմ մեծ գործարան, աշխատել եմ։ Առաջին կոոպերատիվը Լենինականում բացվել է իմ կողմից, գնացեք, նայեք, կտեսնեք, որ էդպես աշխատել եմ։ Ամբողջ քաղաքը գիտի՝ փոքրուց աշխատող մարդիկ ենք եղել՝ իմ եղբայրների հետ միասին։ Թողել եք միլիարդները, ընկել եք ինչի հետևից։ Սպիտակը սև եք սարքում, սևն էլ՝ սպիտակ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ