24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին. Մասիսի քաղաքապետարան

Սիրելի’ մասիսցիներ,հարգելի’ հարակից գյուղերի բնակիչներ,
Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: 
Դիմում ենք Մասիս քաղաքի և հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել և գնահատել են քաղաքապետի բարեխիղճ և սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00ից մինև 14-30 ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ` ի պաշտպանություն քաղաքապետի և փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Մասիսի քաղաքապետարան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ