20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գյուղտնտեսական վարկերը ներելու մասին խոսք չի եղել. նախարար

«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԿԲ նախագահի, գյուղատնտեսության նախարարի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
 
«Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա ազդեցություն չլինի», – ասաց նախարարը։
 
Հարցին, թե գյուղացիների վարկերը չե՞ն ներվելու, նախարարը պատասխանեց. «Վարկերը ներելու մասին խոսք չի եղել։ Վարչապետի հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ