18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Տղերք ջան գնացեք՛՛ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնում է ՛՛ԴԵՄ եմ՛՛ շարժմանը, Հայաստանում ՛՛մայդան՛՛ լինելու և սոցիալական հողի վրա հեղափոխություն լինելու տարբերակներին:

-Պարոն Ասատրյան հասարակության զգալի հատվածը դժգոհ է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գազի թանկացումից, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, կարծո՞ւմ եք՝ այս սոցիալական հողի վրա կարող է մեզ մոտ էլ մայդան լինել:

-Մայդան  տերմինից պետք  չէ բան անել, պետք է տեսնել այն զարգացումները, որոնք կան: Մեր հասարակությունը ցիկլիկ ըմբոստության դժգոհություների ալիք ունենում է, այո, մենք կանգնած ենք հերթական ցիկլի առաջ, և սա  գաղտնիք չէ: Իհարկե, մեր այս ցիկլերն ավելի շատ պայմանավորված էին քաղաքական իրադարձություններով: Մինչև հիմա սոցիալական դժգոհության էլէմենտը բավականին ցածր էր, 2008-ին իշխանությունների ջարդը հիշենք, բայց եթե մայդան է, բերեք այդ մայդանն անվանենք Ազատության հրապարակ, իրենց էությամբ նույնատիպ երևույթներ են, կամ մինչև այդ էլ ապրիլ 2004 թվականի  և այլն:

Այսինքն՝ նմանություն տեսնո՞ւմ եք ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերի և մայդանի միջև:

-Մեզանում են  եղել են քաղաքական դսևորումները և ցիկլիկ են եղել, հաջորդն էլ է լինելու  և ակնհայտ է, մեր բնակչության  մեծամասնությունը դժգոհ է իշխանություններից: Հիմա որ բերում են ընտրակաշառքով մարդկանց բերանն են փակում, երտասարդներին փչացնելով բերում են քաղաքական ինչ-որ հենարան են ստեղծում…, զզվում եմ էտ կուսակցական նշաններից: Սա փուչիկ է, և սա կպայթի այս սոցիալական դժգոհություների հիման վրա:

-Հիմա գանք սոցիալական խնդիրներին:

-Խնդիրներըը մեկ կամ երկուսը չեն, ՛՛Դեմ եմ՛՛ շարժումն արդեն հասարակության մեջ դսևորման եղանակ է դառնում: Ամռանը եղավ տրանսպորտ, հիմա երիտասարդները միավորված պայքարում են Պարտադիր կուտակային կենսթոշակայինի դեմ, բայց ավելի մեծ հիմքեր կան սոցիալական դժգոհության:

Օրինակ գազը, որն ուղղակի խայտառակություն է: Իշխանությունն  ակնհայտորեն խաբել է, թքել է ժողովրդի երեսին այդ գործարքներով, ավելին է եղել, դա քրեական հանցագործություն է, ո՞նց եք պարտք  կուտակել առանց ինձ հարցնելու, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ: 300 միլիոն պարքտ, հետո էլ պարտքի դիմաց գույք եք տվել, հետո էլ գլուխ են գովում, թե ուրիշներն ավելի վատ կանեին: Տղերք ջան գնացեք, դուք ի վիճակի չեք որևէ հարց քիչ թե շատ նորմալ լուծելու:

Առայժմ ցուրտը նոր է անցնում, բոլորը դժգոհ էին գազից, բա էլեկտրաէներգիայի գնի թանկացո՞ւմը, այս ի՞նչ աճպարարության հետևանք էր, այդ ո՞նց եղավ, որ գազի գնի ընդամենը 20 տոկոս բարձրացման պարագայում 30-ից մի քիչ պակաս էլեկտրաէներգիայի գինը բարձրացավ: Մարդիկ այս հարցերը տալու են, իրենց տանն են տալու, բայց եթե տեսնում են, որ կա դրսում շարժում, որին կարելի է վսահել, իսկ ես ոչ մի քաղաքական  դրսևորմանը վստահ չեմ, բայց երիտասարդների ձգտմանն եմ վստահ, որովհետև իմ սերունդն իր արածն արդեն արել է կամ համարյա արել է, իսկ երիտասարդներն  իրենց ապագայի, իրենց երկրի համար են պայքարում: Ես գուցե իմ զավակների երկրի համար եմ պայքարում, բայց իրենք՝ իրենց, և ես իրենց բոլորին հավատում եմ:  Ես միշտ իրենց մոտ եմ գնալու, իմ ձայնն, այսպես ասած, իրենց եմ տալիս:

-Ըստ Ձեզ՝ առաջնորդ պետք չէ՞ այդ երիտասարդներին, օրինակ` առաջին նախագահը, կամ ԲՀԿ համագումարից հետո Գագիկ Ծառուկյանը:

-Երիտասարդները թող իրենք որոշեն, բայց սա  որ քաղաքական որոշակի տեսք է ստանալու, սա միանշանակ է, որովհետև  իրենց սոցիալական, տնտեսական խնդիրը չի լուծվելու: Կուտակայինի մասին, որ  շատ է խոսվում, ես մասնագիտական իմաստով նույնիսկ կողմ եմ դրան եղել, բայց շատ հստակ է, որ այստեղ ոչ թե կոնկրետ լուծումների մասին է, այլ խոսքը ապաշնորհ իշխանությունների մասին է, և այսօր այդ երիտասադները  այդ խնդրի համար մի պահանջ որ պետք է դնեն, հետևյալն է, որ դուք ապաշնորհ եք, հեռացեք:

Իսկ իմ նշած անձինք  կարո՞ղ են դառնալ առաջնորդներ:

-Ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում կանխատեսել, ես շատ քաղաքական չեմ, որ կարողանամ կողմնորոշել, գուցե չեմ էլ կողմնորոշվում մինչև վերջ, ժամանակը շատ ավելի խելամիտ վճիռներ է առաջարկում, քան կարողանում ենք մտածել:

 

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ