25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Family Network»-ը առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալ ունի. Քրիս Լիասիդես

«Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանի հատուկ հրավերով Հայաստանում էր Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի և օպերացիոն կառավարման ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը:

Հայաստան իր այցի շրջանակում Քրիս Լիասիդեսը ծանոթացավ “Family Network» ընկերության գործունեությանը, անձնակազմին և թիմի հետ քննարկեց  ընկերության  զարգացման ռազմավարական ուղղություններն ու  հեռանկարները:

Ողջունելով ընկերության անձնակազմին՝ Քրիս Լիասիդեսը շնորհակալություն հայտնեց Գևորգ Ենգիբարյանին հրավերի համար և նշեց, որ այն մեծ սիրով է ընդունել.

«Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ հայ սպառողին ներկայանալով «Մայ Թիվի» անվանումով, իսկ 2017 թվականից մենք վերանվանվեցինք «Family Network»՝ այս փոփոխությամբ սկիզբը դնելով նոր բարեփոխումների: Մենք մի ընտանիք ենք՝ մեր բաժանորդենրը, աշխատակիցները: Այժմ ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանկը` սպառողին առաջարկելով գերարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ՝ առաքելություն ունենալով ամենաորակյալ և մատչելի ինտերնետ և հեռուստատեսության ծառայություններ տրամադրել ամբողջ շարունակապես ընդլայնվող հասանելիության գոտում»,- ասաց «Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանը:34107162_190199301805585_7878874486672457728_n

Գևորգ Ենգիբարյանը հավելեց, որ կազմակերպությունն անընդհատ հետևում է նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացող տենդենցներին և իրենց հաճախորդներին փորձում է ներկայանալ ամենանորարար լուծումներով ու առաջարկներով, և առաջիկայում ունեն նաև նոր անակնկալներ:

«Family Network» ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետիառաջատար մատակարարներից է:  Ընկերությունը տրամադրում է  84 ընտրյալ ալիք և որակյալինտերնետ Երևան քաղաքի Նոր ՆորքԿենտրոնԷրեբունիԱվանՆորքՄարաշՆորագավիթհամայնքներումինչպես նաև Արարատի մարզ՝ ԽարբերդԱյնթափՄարմարաշենՆոր ԿյուրիՋրահովիտՄրգավետ գյուղերում և Կոտայքի մարզ՝ ԱռինջՋրվեժՁորաղբյուրԲալահովիտՆորԳյուղԿոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: «Family Network»-ը մատակարարում է կաբելայինհեռուստատեսություն և ինտերնետ և‘ բազմաբնակելի շենքերումև‘ սեփական տներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ