19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ախր իսկապես սոված են…Լուսինե Բադալյանը հիասթափված է

՛՛Այնպես չէ, որ անսպասելի էր այդ ամենը, ուղղակի հերթական անգամ այդ ատելությունն իշխանությունների նկատմամբ ավելի շատ ու ավելի բուռն աճեց, որովհետև կարծում եմ, որ իրենք էլ շատ լավ գիտեին, որ այդպես է լինելու, հերթական անգամ նստեցին ու ծիծաղեցին ժողովրդի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ խոսելով Երևան մոլի բացման ժամանակ ժողովրդի պահվածքից:

Նշենք, որ ըստ տեսանյութերի՝ մարդիկ Երևան մոլում մեկ կտոր թխվածքի համար միմյանց հրել են, երեխաներին են կորցրել:

Ըստ Բադալյանի՝ ժողովուրդն իսկապես սոված է, և նրանց չէ, որ պետք է մեղադրել այս տեսարանի համար: ՛՛Սա իշխանությանը ոչ թե մտածելու տեղիք տվեց, թե ինչ վիճակի են հասցրել ժողովրդին, որ ժողովուրդն այ այս վիճակին է հասել, սովալլուկ, մարդիկ իրենց չորս երեխաներին էին տարել, որպեսզի այդ երեխաները ինչ-ոչ մի բան գոնե ուտեին, սոված չմնային, կորցրել էին երեխաներին, դա իրենց մտածելու տեղիք էլ չի տվել, նրանք նստած հեգնում են, թե այս ինչ մակարդակ է, ինչ ժողովուրդ է, սրանց էլ մենք իշխում ենք՛՛:

Անձամբ ինքը հաղորդավարուհին ևս մեծ հիասթափություն է ապրել: ՛՛Հերթական անգամ հասկացա, որ անիմաստ է ինչ-որ բան փոխելն այստեղ, ամենաստորին գծում ենք գտնվում, սպասել ինչ-որ բարեփոխումների, ինչ-որ հեղափոխության, դեպի լավը… հույսը վերջնականապես մարեց հերթական անգամ՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է լուսանկարին, որտեղ ցուցադրված էր, որ Երևան մոլի բակում գտնվող մարդիկ թվով գերազանցում են օրինակ ՛՛Դեմ եմ՛՛ շարժման մասնակիցներին, ապա մեր զրուցակիցը նկատեց.

՛՛Այստեղ արդեն ժողովրդի մակարդակի խնդիրն է, եթե այդքան մարդ էլ գումարվեր ՛՛Դեմ եմ՛՛-ին կամ որևէ այլ պայքարի, ինչ-որ բանի կհասնեինք, բայց ավելի խորն է հարցը՝ ինչ վիճակի են հասցրել, որ մարդիկ մի կտոր հացի համար պատրաստ են դուրս գալ, բայց պայքարի համար, որպեսզի իրենք հետո այդ խնդիրը չունենան, վախենում են կամ միգուցե զլանում են՛՛: Նրա խոսքով՝ այդ բոլոր մարդկանց և ինքը, և ամբողջ աշխարհը կհարգեր, եթե միանային խմբին, որը պայքարում է իր իրավունքների ու բարեկեցիկ Հայաստանի համար: ՛՛Ոչ այն է՝ մեղադրես այդ մարդկանց, ախր սոված են, ու իսկապես սոված են, մյուս կողմից էլ կատարյալ հիասթափություն է՛՛,-ընդգծեց նա: 

Բացի այդ Բադալյանի համար ծիծաղելի էր Երևան մոլ բացելը, նա դա համարում է ՛՛խրախճանք համաճարակի ընթացքում՛՛: ՛՛Ինչ աստիճան պիտի ծաղրես ժողովդրին: Այս գումարները կարող էիք ինչ-որ բարեգործությանն ուղղել, Երևան մոլ եք բացո՞ւմ՛՛:

Ըստ նրա՝  այդ բացմանը նախագահն ու քահանան ներկա չպիտի գտնվեին: ՛՛Ամոթ էր դա, այդպիսի իշխանության իրավասությամբ այդպիսի ժողովուրդը լրիվ նորմալ է, այլ բան չէր էլ կարելի սպասել՛՛,-եզրափակեց Լուսինե Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ