20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը սցենար ունի. պատրաստությունը սկսել է Նախիջեւանից. 168 Ժամ

«Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրրեջանն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին:

Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում՝ ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը, որը, ըստ էության, բացառում են բոլոր միջնորդներն ու Հայաստանը, և ինչն անհնար է:

Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- թերթի հետ զրույցում Բաքվի ղարաբաղյան քաղաքականության նրբությունները ներկայացրեց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ նշելով, որ չի բացառվում, որ Նախիջևանի ուղղությամբ ակտիվությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ինչպես պնդում է Դավիթ Շահնազարյանը:

Թուրք քաղաքագետ Բասքըն Օրանն այս հեռանկարը քիչ հավանական է համարում: Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունների համար նման սրումը բացարձակապես ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանակւսն հակամարտությանը՝ Օրանն ասել է, որ հակամարտության վերսկսման վտանգ կա: «Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասել է Օրանը:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ