25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորհրդարանը հավանություն տվեց “Ազատ առեւտրի գոտու մասին” միջազգային պայմանագրին

Հինգերերոդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի քառօրյայի երկրորդ նիստը մեկնարկեց փոքրիկ տեխնիկական խոտանով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրաահամյանը քվեարկության դրեց նախորդ նստաշրջանում եւ երեկ կայացած ԱԺ նիստին քննարկված նախագծերն ու միջազգային պայմանագրերը:

Երկու հարցի քվեարկությունից հետո տեխնիկական խոտան առաջացավ: Չէին աշխատում պատգամավորների բարձրախոսները: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի րոպե սպասեց, մինչ խոտանը կվերացվեր, այնուհետ հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու “Սպառողական կոոպերացիայի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:

Խորհրդարանը հավանություն տվեց “Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում լրացում կատարելու մասին” նախագծին, որով փոքր խմբակցություններին, որոնց անդամների թիվը փոքր է, ԱԺ մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, հնարավորություն է տրվում մշտական հանձնաժողովի կազմում իրենց անդամին ներկայացնելու մեկից ավելի :

Խորհրդարանը հավանություն տվեց նաեւ “2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված “Ազատ առեւտրի գոտու մասին” միջազգային պայմանագրին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ