25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ:

Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ

11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ,

11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,

13:00-17:00՝ «2800-ամյա Երևանը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Մանկական զբոսայգի

10:00-13:00՝ «Առողջ Երևան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:

Երևանի կենդանաբանական այգի

10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց

15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:

Հաղթանակ զբոսայգի

10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում,

11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,

19:00-23:00՝ երաժշտակիան շոու-ծրագիր, հրավառություն:

Կարապի լիճ

20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Նշենք նաև, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական զբոսայգիներում և պուրակներում  նույնպես կանցկացվեն տոնական միջոցառումներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ