24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջադրվել է մեղադրանք «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:
            Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է իր լրագրողական գործունեությունը, որի ժամանակ քաղաքացիական հագուստով և բժշկական դիմակներով անձինք պահանջել են դադարեցնել տեսանկարահանումը, ապա մահակներով հարվածել են նրան, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Բացի այդ, հափշտակել են լրագրողի «IPad Air 2» տեսակի պլանշետը և «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով նրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետև մահակներով հարվածել և վնասել լրագրողին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը միացվել է Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված այլ քրեական գործերերին, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Վ.Թադևոսյանը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։

            Տուժողի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց ժամանակ լրագրողը կասկածյալին մատնացույց է արել՝ որպես իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձին օժանդակողի։

            Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով:
            Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված բռնություններին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ