14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Արամ Սիմոնյանը վերակենդանացման բաժանմունքում է. հիվանդանոցում լռում են

d2ba76613e7489b02cd010ca5ba30529

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով երեկ կեսգիշերն անց հոսպիտալացվել է և տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակից տեղեկացրին, որ ռեկտորի առողջական վիճակի մասին տեղեկատվություն դեռ չեն կարող տրամադրել. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող փոխանցել,  որովհետև մենք էլ  հստակ դեռ ոչինչ չգիտենք»: Ի պատասխան մեր ճշտող  հարցին` արդյո՞ք կայուն է պրն. Սիմոնյանի վիճակը , թե՞ ոչ, ասացին. «Չունենք նման ինֆորմացիա, որ ձեզ փոխանցենք»:   

Հիշեցնենք, երեկ ԵՊՀ-ում բողոքի ակցիա էր մեկնարկել՝ ռեկտորի հրաժարականի պահանջով: ասուլիսի ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ հալածվում է իր քաղաքական հայացքների համար, ինչին էլ հաջորդել էր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի հացադուլը: Երեկոյան ստացվեց նաեւ ԵՊՀ ադմինիստրացիայից հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում էր, թե Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։

Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր։

Այսօր Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ակցիաները և հավելել. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները»:

Հ.Գ. Առողջություն եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում Արամ Սիմոնյանին:

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ