25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոշակների, նպաստների բարձրացում կլինի՞

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե:

«2017 թվականին ավել հավաքման զգալի մասն արդեն իսկ նախատեսված էր, լրացուցիչ 100 միլիարդի մասին չենք կարող ասել, որ եղել է»,-բացատրեց նախարարը:

Ըստ նրա՝ հարկաբյուջետային քաաքականությունը, որ տարվել է, պետք է շարունակվի: Իսկ բարձրացման մասով նա նկատեց. «Մենք չենք կարող գնալ պարտք վերցնելու ճանապարհով»:

Նախարարն ասաց, որ չի կարելի անհեռատես քաղաքականություն վարել, այսինքն՝ պարտք անել, բարձրացնել, հետո ավելի լուրջ խնդիրներ ունենալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ