16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական կուսակցության պատկանելու համար. ԵՊՀ ռեկտոր

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ  Սիմոնյանի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում նրա և լրագրողների միջև:   

Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ իր դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության  պատկանելու համար .«Ես կարող եմ հայտարարել, որ մարդ եմ, ով հալածվում է քաղաքական հայացքների համար: Ես բռնության միջոցով ոչ մի զիջման չեմ գնալու: Ես կարող եմ միայն կամավոր գնալ ռեկտորի պաշտոնը թողնելու քայլին»:

Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել  ռեկտորը իր դեմ հնչած այն մեղադրանքների պարագայում, թե  այս 10 տարիների ընթացքում ոչինչ չի արել ԲՈՒՀ-ի համար, վերջինս պատասխանեց, որ ուսանողները  նշում են բացթողումները, բայց չեն ուզում դրանց կողքին նշել այն բոլոր դրական տեղաշարժերը, որ արվել է. «Համալսարանի ռեկտորի աշխատանքը շատ ծանր և անշնորհակալ աշխատանք է»: 

Այն դիտարկմանը, թե 15700 ուսանողից քանիսի ստորագրության դեպքում ռեկտորը կնրկայացնի իր հրաժարականի դիմումը, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ 2000 ուսանողի ստորագրահավաքի դեպքում կմտածի այդ ուղղությամբ. «Ես ինքս պետք է որոշեմ հրաժարական տալ, թե ոչ: Ինձ վրա ճնշում գործադրել չեն կարող, եթե նման բան լինի ես չեմ գնալու զիջման»;

ԵՊՀ Ռեստարտ նախագծի մասնակիցները նստելով ռեկտորի աշխատասենյակի առաջ ասում էին, որ չեն պատրաստվում լքել տարածքը մինչև չհասնեն իրենց ուզած արդյունքին և վանկարկում էին «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսը: 

Ներկաների մեջ կային նաև այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հարցին` որն է պատճառը, որ եկել են այստեղ և պահանջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը, վերջիններս պատասխանեցին. «Ուզում ենք, որ սոլիդարություն լինի: Մի բան պարզ է համակարգը պետք է մաքրվի,  և մենք ամեն կերպ պետք է աջակից լինենք այս քայլին»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում  ուսանողների և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև տեղի էր ունեցել հարցուպատասխան, որի ժամանակ ուսանողները ներկայացրել էին այն բացթողումները, թերությունները և դժգոհությունները, որոնք եղել են Արամ Սիմոնյանի ԵՊՀ ռեկտոր լինելու այս 10 տարիների ընթացքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ