20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նորատուսցի Ալիկի վիճակը ծանր է.փաստաբանը դիմել է դատարանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 29-ին  դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվել է քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Ալիկ Բանդուրյանի շահերի  պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն: Երեմ Սարգսյանն ընդգծել է, որ  հիմնավոր չեն մեղադրանքի կողմի այն պնդումները, թե ազատության մեջ գտնվելով՝ «Նորատուսցի Ալիկ»-ը կխոչընդոտի գործի քննությանը:

Սարգսյանը հավաստել է , որ կալանավորված լինելու ժամանակահատվածում Ալիկ Բանդուրյանի մոտ մի շարք հիվանդություններ են գլուխ բարձրացրել. «Ութ ամիս առաջ նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի խնդիր: Շտապ բուժում է հարկավոր, քանի որ դա ծանր հիվանդություն է»:

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանին ոստիկանները դատարան են բերում անվասայլակով: Երեմ Սարգսյանը հայտնել է, որ , օրերս համապատասխան բժշկական արձանագրության մեջ նշվել է, որ իր պաշտպանյալը  հակատուբերկուլյոզային բուժման կարիք ունի:

Միջնորդության քննությունն ընթացքի մեջ է: 

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ: Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ