20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս պահին նման վտանգ չեմ տեսնում. Շարմազանովը՝ փոքրամասնություն դառնալու մասին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ առաջին անգամ չէ, որ մարդիկ մտնում են քաղաքականություն կամ հեռանում: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արդեն նախկին պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի հայտարարություններին՝ խմբակցությունից դուրս գալու մասին։

«Արթուր Գևորգյանի որոշման մասին խմբակցությունը գնահատական դեռ կտա», – ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Թորոսյանին, ով անկախ պատգամավոր է  դառնում, Շարմազանովն ասաց, որ, բացի իր դիմումից, նա նաև խմբակցության որոշմամբ է դուրս եկել խմբակցությունից։

Հարցին, թե կգտնվեն էլի պատգամավորներ, ովքեր դուրս կգան խմբակցությունից, Շարմազանովն ասաց, որ Հայաստանի 26-ամյա պատմությունն է ցույց տվել, որ «կուսակցություններ մտնում են ու դուրս գալիս»:

«Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս դա, թե ոչ, դա մարդկանց ցանկությունն է: Ես իմ մասով կարող եմ ասել, որ իմ ապագան տեսնում են ՀՀԿ-ում», – ասաց Շարմազանովը։

Հարցին, թե վտանգ կա, որ լիելով մեծամասնություն, Հանրապետական խմբակցությունը կդառնա փոքրամասնություն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այս պահին նման վտանգ չեմ տեսնում»:

Նա հավելեց, որ Ֆելիքս Ցոլակյանին էլ դեռ նախորդ նիստի ժամանակ էր նկատողություն դրվել: Ինքը Շարմազանովը գտնում է՝ երկակի ստանդարտներ չպիտի լինեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ