19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ վնաս

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ եկամտահարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմանը: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում եկամտահարկի կրկին իջեցումը: «Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Մենք, երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ վարչարարական գործիքների ներդրմամբ մենք  փորձենք այդ բյուջեային մկորուստները փոխհատուցենք:

Դա այդպես չի լինի, հնարավոր չէ: Այսինքն՝ հիմա մասնագիտական քննարկումները շարունակվում են, և մենք հանրությանը պիտի ասենք՝ հանրությունը պատրաստ է, թե ոչ արտոնությունները կրճատել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նշեց, որ օրինակ՝ առողջապահության ոլորտը ավելացրած արժեքի հարկով հարկման դեպքում 32 միլիարդ բյուջետային եկամուտների աճ կլինի: Նա հավելեց, որ եկամտահարկի մինչև 20 տոկոսը 150 հազար դրամի իջեցման համար բյուջեի վնասը կլինի 47-52 միլիարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ