19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե իմանայի ստվերի տեղն ու քայլեր չանեի, պետք է հրաժարական տայի. Ֆիննախ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ վարքագիծը, որպես ֆինանսիտս, բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում ներդրումներ չեն լինի: «Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկի մասին՝ 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Նախարարը հստակեցրեց՝ չի ասում, որ դեմ է այդ որոշմանը կամ դեմ է պարտադիրին ընդհանրապես, այլ ասում է, որ հավասարակշվառ մոտեցում լինի: 

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա նախարարն ասաց, որ դեռ ճշտումներ են լինելու: Իսկ ստվերի կրճատման հետ կապված հարցին, թե ինքը նախկինում իմացել է տեղը, նախարարն արձագանքեց. «Ես կաշկանդված չեմ որևէ բանով: Եթե ես իմանայի ստվերի չափն ի պաշտոնե, դա կնշանակեր, որ պետք է իմանայի նաև ստվերի տեղը, իսկ եթե իմանայի ու քայլեր չձեռնարկեի, պիտի պաշտոնյա լինելուց դադարեի: Դրսում եղած մասի չաթը, տեղը ես չգիտեմ, այնպես որ պատճառը, որ ասում եմ՝ չգիտեմ, այն չէ, որ պաշտոնյա եմ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ