25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն. Հրանտ Մարգարյանը՝ նոր կառավարությանը

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, նա ասաց. «Ոչ միայն ԱԺ նախագահը ներկա չի եղել, որ կարծում եմ շատ կոպիտ սխալ է, այլ շատ-շատերը ներկա չեն եղել, բայց և շատ շատերն էլ ներկա են եղել, որ զարմանալի էր»:

Իսկ թե Դաշնակցությունից ինչպիսի ներկայացվածություն է եղել, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընդհանրապես ներկա է Հայաստանում:  

«Մենք պետք չունենք որևէ տեղ, որևէ հարթակի վրա լինելու: Մենք այնտեղ գուցե հազար հոգով առանձին մի տեղ հավաքված լինենք, բայց նաև, այո, դա է անտեսված եղել, որն անընդունելի է, աններելի: Բայց մենք մեծահոգաբար ենք մոտենում, մենք վերևից ենք նայում, մենք խնդիր չենք տեսնում, իրենց թափթփվածությանն ենք վերագրում, որովհետև իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն»,- ասաց Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ