19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք ստվերի դիմաց. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը համաձայն չէ, որ ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ-ը մշտապես չի հաջողել: «Եկեք, ուրիշ կերպ ձրակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից, բայց ըստ երևույթին ոչ այնքան արդյունավետ, ինչքան որ կարող էր հանրությունն սպասել: Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դիմաց:

Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո, ոչ մի ստվեր չենք ունենալու, ես թերևս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջև, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են հաջողելու ստվերի դեմ պայքարը:

Միաժամանակ Դավիթ Անանյանն ընդգծեց՝ ստվերի դեմ պայքարն առաջին նպատակադրումներից մեկն է: «Անընդատ շեշտում ենք, որ պահն այնպիսին է, որ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել այն ու արդյունքների հասնել, քան 1-2 տարի առաջ: Իրավիճակ է փոխվել, դուք էլ գիտեք»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ