19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան. ջախջախիչ հակահարված կլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում ՝  Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է մեկնարկել: Այս մասին նա նշեց խորհդարանում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի»-ներում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը: Վարչապետը նշեց, որ այն, ինչ իրենք հայտարարել էին, թե վենդետաներ չեն լինելու, դա վերահաստատում է, բայց նաև ասում է, որ հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան:

«Այսինքն՝ վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու, եթե որևէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, սրանում համոզված եղեք»,- ասաց նա: Փաշինյանը կոչ արեց, որ բոլորը  լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ:

«Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարա պետությանը խաբի: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան այդ դաշտ և նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրվի, կլուծի ադ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ