24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցավալի թյուրիմացություն է եղել. Փաշինյանը մեղադրում է հին համակարգին

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱԺ նախագահի բացակայությանը:

«Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել, թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն:

Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու, իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կային: «Այդ միջոցառումն, ընդհանուր առմամբ, ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված Սարդարապատում տոնական միջոցառման ժամանակ հնչել էին երկրորդ աշխարհամարտի հաղթանակին նվիրված երգեր, ինչը մեծ քննադատությունների էր արժանացել: 

Իհարկե, Փաշինյանի մեկնաբանությունը իներցիայի հետ կապված տրամաբանական կլիներ, եթե Հայաստանում նոր` փոփոխված իրավիճակի հանրային սպասում  չլիներ եւ ինքն ու իր մերձավոր շրջապատը, որպես այդ փոփոխությունների երաշխավորներ, չհայտարարեին, որ սա նոր Հայաստանն է: Իսկ նոր Հայաստանում որոշումների համար պատասխանատու են Նիկոլ Փաշինյանն ու իր նշանակած կադրերը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ