25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի տարբերություն ԵՄ և ԵԱՏՄ-ի՝ ՀՀ-ում 2 և ավելի անգամ բարձր տնտեսական աճ է արձանագրվել

ՀՀ ակնկալած 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցել է 7.5 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «ՀՀ-ն ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել։ Ի տարբերություն ԵՄ և ԵԱՏՄ-ի՝ ՀՀ-ում 2 և ավելի անգամ բարձր տնտեսական աճ է արձանագրվել», – նշեց Ջանջուղազյանը։

Նա հավելեց, որ դրամ-ռուբլի փոխհարաբերությունները ևս 2017 թվականին դրական զարգացումներ են ունեցել։ «Առևտրաշրջանառության տեսակետից 44.6 տոկոսի աճ է գրանցվել դեպի ՌԴ՝ արտահանման ուղղությամբ։ Դրամի արժևորում է արձանագրվել», – նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ