18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞րն է կուտակայինը հետաձգելու նպատակը (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը վերջերս Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ էր ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ պատճառը օրենքը լրամշակելու ու քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար վերցված ժամանակն է: «Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-բացատրեց նա:

Նախարարը տեղեկացրեց՝ ստացել է բավականին առաջարկներ, որոնք  խելամիտ ու ողջախոհ են, ու կարելի է դիտարկել: «Հանրային կարծիքը գիտեմ, ժամանակն անհրաժեշտ է դիտարկելու այլ առաջարկները, որոնցում ասվում է, թե ինչպես համակարգն ընդունելի դարձնել»:

Henaran.am-ի հարցին, թե խնդիրներ չեն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նա պատասխանեց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

Ինչ վերաբերում է աղքատության կրճատմանը, նախարարը նշեց, որ իրենց պետք չի դիտարկել միայն որպես աղքատության դեմ պայքարող նախարարություն, իսկ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ